Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԴԵ, ԵԿ ՈՒ ԲԱՆԱԿՑԻՐ ԱՅԴ ՑԻՆԻԿԻ ՀԵՏ

ԴԵ, ԵԿ ՈՒ ԲԱՆԱԿՑԻՐ ԱՅԴ ՑԻՆԻԿԻ ՀԵՏ
16.10.2009 | 00:00

…Երբ ծանոթանում ես Թուրքիայի նախագահի` «Ֆրանսպրեսին» տված հայտարարությանը, ակամայից ինքդ քեզ հարցնում ես` այդ քաղաքական գործիչ կոչվածը տգե՞տ է, թե՞ ցինիկ։ Քանի որ մամուլից ծանոթ ես նրա սառը և բանական մտքերին, ուստի նրան տգետ չի կարելի անվանել։ Մնում է հավատալ ու համոզվել, որ նա ցինիկ անհատ է, հեբելսյան ոճի քաղաքական գործիչ, ամեն ինչ գիտակցաբար խեղաթյուրող, յուր ազգային շահին հավատարիմ պաշտոնյա։ Ես հոգեբան չեմ, սակայն ասածս խոսքերը կարելի է կարդալ` նայելով բեղերի տակ թաքնված նրա ժպիտին։
Չանդրադառնալով նրա` Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտած նենգ մտքերին և հատկապես նրան, թե այդ տառապանքները եղել են փոխադարձ (պատկերացնո՞ւմ եք, փոխադարձ տառապանքներից մի ազգի հսկա հատվածը վերացել է իր պատմական հայրենիքից, իսկ «տառապած» ավարառուն բարգավաճել ու բազմապատկվել է), չես կարող չճչալ ու չասել` մարդ Աստծո, քո Ալլահը քո մեջ գոնե փոքր-ինչ մարդկային հոգի դրե՞լ է, թե՞ ոչ։
«Չպետք է մոռանալ,- ասել է Գյուլը,- որ մենք նույնպես շատ ենք տառապել աշխարհի չորս ծագերում, Բալկաններում, Կովկասում։ Միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել գաղթել Բալկաններից, Միջին Արևելքից, Կովկասից Թուրքիա, և ճանապարհին կեսը սպանվել է, մահացել»։ Ինչպիսի ցինիզմ։ Իսկ և իսկ հեբելսյան մոտեցում. եթե ստում ես, ապա այնպես ստիր, որ լսողն ակամայից հավատա։ Միամիտ մարդը կարող է մտածել, որ անիծյալ բուլղարներն ու սերբերը` Բալկաններից, դաժան, մոլեռանդ արաբները` Միջին Արևելքից, ինքնապաշտպանական բնազդով մի քանի ավազակ սատկացրած հայերը` Կովկասից, արտաքսել են նշված վայրերից խեղճուկրակ թուրքին։ Զարմանալիորեն լրագրողը չի հարցրել Գյուլին` որտեղի՞ց, ե՞րբ և ինչպե՞ս եկաք, ձեր նախնիների անցած ճանապարհը Ալթայից մինչև Վիեննայի պատերի տակ ի՞նչ գույնի է եղել։ Ի՞նչ է, վերոնշյալ տարածքների բնիկ ժողովուրդները, որոնց թուրքերը կոտորել են ու կոտորել, թալանել են ու բռնաբարել, պարտավո՞ր էին միշտ կրել ավազակի ու ավարառուի լուծը։
Կարդալով Գյուլին` ակամայից մտածում ես` թուրքը որքան էլ կրթվի, միևնույն է, նույնն է մնալու։ Դե, եկ ու այս կիրթ ցինիկի հետ բանակցիր։
Մեզ պատմականորեն բաժին է ընկած փակել թուրքի ելքը դեպի Թուրան, ինչը ցանկանում են ԱՄՆ-ի քաղաքական այրերը։ Հանուն Եվրոպայի այլասերման (եվրոպական երկրներից այդ վտանգը զգում են Ֆրանսիան և Գերմանիան, որովհետև նրանց մարմինն այսօր արդեն զգում է թուրքական պալարախտը) Թուրքիան պիտի ծավալվի դեպի Եվրոպա։ Գուցե ապագայում Եվրոպայի այլասերման ճանապարհին տրվի թուրքի գնահատականը, և այդ ժամանակ Եվրոպան հասկանա հային։ Հավատացած եմ, որ գալու է այդ օրը։ Ծանոթներիցս մեկը, որն արդեն յոթերորդ ամիսն է, ինչ ապրում է գերմանական Նոյենդորֆ քաղաքում, գերմանական մի ընտանիքում, հեռախոսազրույցի ժամանակ ասաց, թե տանտիրուհիս տրտնջում է օր օրի քաղաքում շատացող թուրքերից։ Արդեն քառասուն տարի է, ասում է նա, ապրում են մեր քաղաքում, բայց մեր կյանքին այդպես էլ չեն ինտեգրվում։ Գերմանուհիները սիրով քարշ են գալիս նրանց հետ, որովհետև նրանք քյաբաբխանաների, ռեստորանների տերեր են, հարուստներ են։
Խնդրում եմ, ասացի ես, ասա Բրիգիդային, որ իրենք ավելի շուտ թուրք կդառնան, քան թուրքերը գերմանացի։ Սա է թուրքը։ Թուրքը դարեր շարունակ եղել է համաշխարհային քաղաքականության մեխը։ Հիշենք հոներին, ղփչաղներին, որոնք թեև վերացել են պատմությունից, բայց նրանց սկսած ճանապարհը դաս եղավ իրենց հետնորդների` թուրքերի համար։ Դարեր շարունակ թուրքերը չկարողացան զենքով ճեղքել իրանական պատնեշը։ Արաբների մոտ կամովին ղուլ (ստրուկ) գնացած թուրքը բարձրացավ պետականության աստիճանի և ոչ միայն գրավեց Կոստանդնուպոլիսը, այլև հաղթող դուրս եկավ Իրան-Թուրան դարավոր պայքարում։ Այսօր էլ Եվրոպայում քյաբաբ ծախող թուրքը ոչ հեռավոր ապագայում Բեռլինի, Փարիզի տերն է դառնալու։ Անհիշելի ժամանակներից թուրքին շողոքորթում էին թե՛ պարսիկը, թե՛ բյուզանդացին, թե՛ արաբը։ Հետո հերթը հասավ ռուսներին, գերմանացիներին։ Այսօր թուրքին համահավասար լիզում են ռուսն ու ամերիկացին։ Ամերիկան լավ է հասկանում, որ Ռուսաստանն աշխարհի «տապոռն» է (թեպետ «տապոռի» պոչը հաճախ է ջարդվում, բայց «տապոռը» «տապոռ» է մնում), և անհրաժեշտ է այդ «տապոռը» մեկընդմիշտ պոչից զրկել, այսինքն` թուրքին Նախիջևան-Մեղրիով հանել Ադրբեջան, մասնատել Իրանը, որից հետո հերթը կհասնի Ռուսաստանին։ Այս տարբերակը մեզ ձեռք չի տալիս, վերջին հաշվով ձեռք չի տալու նաև ռուսին, բայց վերջինս մի դիվահար վրացու հախից գալու համար մեզ դրդում է իր բոլոր ժամանակների թշնամու հետ հաշտեցման։
Այսօր սա է ստեղծված կացությունը. բացում ենք սահմանը մեզ համար անորոշ ապագայով, կամ էլ ասում ենք` ո՛չ, ջանալով օգնել թուրքին մտնել Եվրամիություն, որտեղ Գյուլի նման ժպտացող մարդիկ շատ կան։
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ